ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովին ՀՀԿ-ին չեն հրավիրել: Այս մասին այսօր` փետրվարի 4-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին` արդյոք իշխող կուսակցությանը հրավիրել են խորհրդաժողովին:
«Հարգանքով ենք վերաբերվում ցանկացած միջոցառման, որը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը: Եթե օրենքով է, մենք դրական ենք վերաբերվում` անկախ դրանից մենք գաղափարապես համաձայն ենք նրանց հետ, թե ոչ»,- ասաց Շարմազանովը:
Նշենք, որ ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդաժողովը կկայանա փետրվարի 5-ին:





























