Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ավանի Աճառյան փողոցի թիվ 26 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Էդուարդ Չ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բաժնում պարզվել է, որ նա հունվարի 26-ին, ժամը 15.00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող ավտոլվացման կետում գողացել է 17-ամյա Համլետ Դ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողության մասին նա նախկինում ոստիկանություն չէր հայտնել:

Կատարվում է հետաքննություն: