Ոստիկանության Բազումի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի 15/36 հասցեի բնակիչ, 75-ամյա Զավեն Շուշանյանը, որը փետրվարի 2-ին, ժամը 10:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի հարակից անտառից եղինջ հավաքելու նպատակով, սակայն տուն չի վերադարձել եւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ։
Զավեն Շուշանյանի արտաքին տվյալներն են. հասակը մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, մազերը՝ սպիտակ, ձախ ուսին առկա է կնոջ պատկերով դաջվածք, ձախ ձեռքին՝ ЗАВЕН գրառումով ռուսերեն դաջվածք։
Հագին եղել է զինվորական վերնազգեստ, գլխին՝ սեւ գույնի գլխարկ, իր հետ ունեցել է բաց դարչնագույն կտորից ուսապարկ։
Զավեն Շուշանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին՝ հետեւյալ հեռախոսահամարով /0322/-5-02-02, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։





























