Ռուսաստանը հորդորում է ղարաբաղյան հակամարտության կողմերին գործուն քայլեր ձեռնարկել՝ միտված լարվածության նվազեցմանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կոչ ենք անում խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն հակամարտության սրման»,- ասել է Լուկաշեւիչը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրումից։ «Շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բարդ իրավիճակ է պահպանվում»,- ասել է նա եւ հավելել. «Նախկին պես շատ է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հաճախակիացել են բախումները, ակտիվացել է դիվերսիոն խմբերի գործունեությունը»։

Լուկաշեւիչը նշել է, թե ԵԱՀԿ դիտարկման առաքելության պաշտոնական տվյալներով, միայն հունվարին զոհվել է 12 մարդ, 18-ը վիրավորվել են։ «Զոհերի փաստացի թիվը կարող է ավելին լինել»,- ասել է նա։