Հայաստանի կառավարությունը պետք է շահութահարկից ազատի ողջ արտահանումը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունները։

Հարկը ծրագրվում է նվազեցնել 20-ից 2 տոկոսի, բայց միայն , այն ընկերությունների համար, որոնք տարեկան 50 մլրդ դրամից (105 մլն դոլար-խմբ.) ավելի են արտահանում։

 Ըստ Զուրաբյանի, այդ դեպքում բյուջեն պակաս կստանա ընդամենը 20 մլն դոլար, բայց արտահանման համար խթանը շոշափելի կլինի։

Այսպես, 2014թ. արտահանումը Հայաստանից կազմել է 1519 մլն դոլար։ Օրենքի փոփոխությունները կվերաբերեին միայն 593 մլն դոլարի արտահանմանը։