Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երեւանի Գյուրջյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 34-ամյա Վլադիմիր Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 /թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:





























