Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Պռոշյան գյուղից բերման է ենթարկվել 30-ամյա Վահրամ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 28-ից ՌԴ Մոսկվայի շրջանի Ադինցովսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի /ՃՏԵ կանոնների խախտում՝ ծանր մարմնական վնասվածքով/ մեղադրանքով:





























