Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի շենքերից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հովհաննես Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: