«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է վարորդներին ձմեռային ավանդական պատրաստվածությունից (օրինակ՝ անվադողերի փոփոխություն, տեխզննում) բացի ձեռք բերել ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ ավտոմեքենաների ապահովագրության տեսակը:
«Այն ըստ էության կարճաժամկետ է, եւ դուք ձեռք եք բերում այն ձեզ համար ամենահարմար եղանակին, այսինքն` ոչ թե ամբողջ տարվա համար այլ, օրինակ, 3 ամսով: Ապահովագրավճարը իրականացվում է տարաժամկետ՝ 4 մասերով: Տարվա յուրաքանչյուր եղանակի համար վճարում եք ապահովագրավճարի 25%-ը: Հենց այս սկզբունքով էլ պայմանավորված է պրոդուկտի անվանումը», - նշել է ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արեւշատ Մելիքսեթյանը՝ հավելելով, որ ձմռանը ՃՏՊ-ների թիվն անհամեմատ մեծ է լինում, եւ դա նույնիսկ այն պարագայում, որ մեր ավտովարորդների մի մասը փորձի պակասության, ձմեռային անվադողերի բացակայության եւ ուղղակի մեքենան չվնասելու մտավախությունից նման եղանակին ղեկի չի նստում:
«ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ փաթեթը հնարավորություն է տալիս անհոգ ճանապարհորդել սեփական տրանսպորտային միջոցով, որն ապահովագրվում է գրեթե բոլոր ռիսկերից, բացի բնական մաշվածությունից: Հատուցվում են վնասները որոնք վրա են հասել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Վրաստանում: Առանց որեւէ լրացուցիչ վճարի՝ ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ ապահովագրությունը տարեկան 1 անգամ 30 օրով կարող է գործել նաեւ Իրանի եւ ԱՊՀ երկրների տարածքում»,-ասել է Մելիքսեթյանը:
Նրա խոսքով՝ ԿԱՍԿՈ ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ-ը ապահովում է նաեւ լրացուցիչ ծառայություններ. օրինակ, հաշվի առնելով, որ ԱՊՊԱ-ն գործում է միայն Հայաստանի տարածքում, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի այս փաթեթն իր մեջ ներառում է նաեւ անվճար ավտոքաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրություն Վրաստանի տարածքում:





























