Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է թուրք հայտնի լուսանկարիչ Մերթ Ալաշի հետ, սակայն Twitter-ում սխալ նշում է արել՝  Ադանայում ապրող 17-ամյա տղային հայտնի դարձնելով։

Թուրքական Canlihaber կայքի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանի պատահական սխալը Թուրքիայի Ադանա քաղաքում ապրող 17-ամյա Մերթ Ալասին Թուրքիայում հայտնի «աստղ» է դարձրել։  Գրեթե բոլոր թուրքական թերթերը եւ պարբերականները գրել են «դեպքի» մասին։

Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է հայտնի լուսանկարիչ Մերթ Ալաշի հետ եւ նկարը Twitter-ում գցելու ժամանակ սխալ է նշել լուսանկարչի անունը՝ փոխարենը նշելով Ադանայի բնակիչ Մերթ Ալասի անունը։

Ադանացի երիտասարդը նշել է, թե շատ երջանիկ է, որ Քիմ Քարդաշյանն իրեն հայտնի է դարձրել՝ շեշտելով, թե իրեն լուսանկարում նշելուց հետո ինքը պատասխանել է Քիմին՝ «Քեզ սիրում եմ» գրությամբ, որին սակայն Քիմ Քարդաշյանը չի պատասխանել։