Փետրվարի 6-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Արարատի բաժնին կից պահպանության բաժնի դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել, որ ժամը 04.40-ի սահմաններում Արարատի ոսկու արտադրության ձեռնարկության տարածքում վերակարգի ստուգման ժամանակ ցանկապատից ներս` գլխավոր արտադրամասի լուսամուտի մոտ, նկատել է երկու անծանոթ քաղաքացու եւ անմիջապես ահազանգել ոստիկանության Արարատի բաժանմունք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 1986 թ. ծնված Լեւոն Ս.-ին եւ 1987 թ. ծնված Վոլոդյա Բ.-ին:

Պարզվել է, որ նրանք մուտք գործելով նշված տարածք՝ փորձել են գողանալ պղնձյա մալուխ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: