Փետրվարի 6-ին, ժամը 01.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 45 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «Բիյուայդի» մակնիշի տաքսի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ատահարի հետեւանքով տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.45-ին, Երեւան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 1971 թ. ծնված Արմեն Գ.-ն եւ հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը:
Կատարվում է քննություն:





























