Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 7-ին, ժամը 22.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ գործակալությանից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.40-ի սահմաններում Մառնեուլի շրջանի Շուլավեր գյուղի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, գնացքը բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված «Օպել» մակնիշի VVI-132 պ/հ ավտոմեքենային (վարորդ Ջաբա Ջանգիերի):

Հայաստանի ՏԿԱԻՆ մմուլի ծառայությունից հայտնում են, որ զոհեր տուժածներ չկան: