Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով դուրս են եկել երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սեւան հատվածի 10-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MC 437, «ՊԱԶ» մակնիշի 2272Լ եւ «Օպել» մակնիշի 35 OD 702 համարանիշերի ավտոմեքենաները: