Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 10.18-ին տեղեկություն է ստացվել, որ Արփի-Մոզրով ավտոճանապարհին «ՎԱԶ-011» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել հարակից դաշտը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջհամայնքային Հ-40 ավտոճանապարհի Արփի-Մոզրով հատվածի 3-րդ կմ-ում «ՎԱԶ-011» մակնիշի 04 UU 695 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 2 մ) եւ կիսով չափ թեքվել հարակից ձորակը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված:

***

Նույն օրը, ժամը 11.17-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Ալագյազ գյուղի մոտակայքում, «Աուդի» մակնիշի 34 CN 245 պետհամարանիշով ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթեկելի գոտուց, սահել հարակից ձորակը եւ հայտնվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:

****

Փետրվարի 8-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Հրազդան-Սեւան հատվածում՝ գազալցակայանի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 34 PS 376 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի գոտուց եւ սահել ձորակը (մոտ՝ 2 մ), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Գավառ հատվածի 2-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթեկելի հատվածից եւ հայտնվել ձյան մեջ:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: