Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածում՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 71 ZZ 111 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել՝ վնասելով մոտակա գազատար խողովակը. արտահոսք չկա:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը եւ մոտեցրել քարշակին:




























