Կանադայում Lotto Max վիճակախաղի տոմսերից մեկը շահել է 50 մլն կանադական դոլար (40 մլն ԱՄՆ դոլար), գրում է CBC News-ը։ Տոմսի երջանիկ տերը դեռեւս չի դիմել իր հասանելիք գումարը ստանալու համար։
Շահած տոմսը վաճառվել էր Օնտարիո նահանգի Բարրի քաղաքի Վասագա Բիչ թաղամասում, գրում է Gazeta-ն։
Խանութի տերը, որը, հավանաբար վաճառել էր տոմսը, հայտնել է, որ այն իրենից գնել է 40-ամյա մի մշտական հաճախորդ։





























