Փետրվարի 8-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Վաղաշեն գյուղից բուժօգնության են տեղափոխվել 29-ամյա Սյուզաննա Մ.-ն, 10-ամյա Նելլա Մ.-ն, 16-ամյա Սյուզաննա Մ.-ն, 8-ամյա Արամ Մ.-ն, 37-ամյա Մարինե Մ.-ն եւ 5-ամյա Մուշեղ Փ.-ն:
Պարզվել է, որ վերջիններս նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, թունավորվել են Վաղաշեն գյուղի իրենց տանը կից հացատանը` գազօջախից արտահոսած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:
****
Փետրվարի 8-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով բուժօգնության են ընդունվել 61-ամյա Անահիտ Ք.-ն, 4-ամյա Նատալի Օ.-ն եւ 2-ամյա Անահիտ Օ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Անահիտ Ք.-ն հայտնել է, որ թունավորումն ինքը եւ ընտանիքի անդամները ստացել են նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, իրենց տանը` վառարանից գազի արտահոսքի հետեւանքով:
ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:




























