Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ իր բնակարանում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

Խափանման միջոցը` կալանք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Հ.-ն տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն: