Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 8-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ «30-ամյակի» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 UA 866 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով գազի բալոնն ավտոմեքենայից դուրս է նետվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 23-ամյա Ա. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. տեղում գտնվող շտապօգնության աշխատակիցները վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ հերթապահել՝ մինչ գազի բալոնի պարպվելը: