Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները փետրվարի 7-ին, շրջագայություն կատարելիս 46-ամյա Համլետ Զ.-ի տան բակում հայտնաբերել են տարբեր տրամաչափի եւ երկարության ընկուզենու փայտանյութ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Համլետ Զ.-ի աներորդուն` 42-ամյա Արարատ Խ.-ին, որը Գանձաքար գյուղի հարակից անտառից, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի հատել է 2 ընկուզենի եւ տեղափոխել Համլետ Զ.-ի տան բակ:
Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:
Կատարվում է հետաքննություն:




























