Փետրվարի 8-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին «GMC TERRAIN» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել գետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























