Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փտրվարի 9-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա եւ Տերյան փողոցների խաչմերուկում՝ թաղապետարանի մոտակայքում, անձը չպարզված քաղաքացին ընկել է փոսը (մոտ 2 մ. խորությամբ). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռ. Խ.-ն (ծնվ. 1955թ) ընկել է Տերյան փողոցի թիվ 44 շենքի նկուղային հարկի աստիճանավանդակների վրա (մոտ 1,5 մ.):

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է համալսարանական թիվ 1 կլինիկականն հիվանդանոց: