Արսեն Արշակյանը նշանակվել է ՏԿ ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը:

ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը հրամանը ստորագրել է այսօր՝ փետրվարի 10-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՏեղեկությունըNEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:

NEWS.am-ի հարցին, թե ի՞նչն է եղել Արսեն Արշակյանի պաշտոնանկության պատճառը, հիշեցրել են համակարգում իրականացվող կադրային բարեփոխումները: «Կադրային փոփոխութունները դիտել միայն բարեփոխումների շրջանակում»,-ասել են լրատվական ծառայությունից: Իսկ Արսեն Արշակյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: NEWS.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ նա աշխատանքի կանցնի ԱԻՆ-ում: