Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի երրորդ ընտրական փուլի վիճակահանության արդյունքում «Միկա» – «Ռաբոտնչիկի» զույգի հաղթողին բաժին է ընկել «Լիվերպուլ»-ը: Ֆերնանդո Տորեսի, Սթիվեն Ջերարդի, Դիրկ Կայթի և մյուսների թիմը Երևան կժամանի օգոստոսի 5-ին, եթե իհարկե «Միկան» պատասխան խաղում կարողան հաղթել Մակեդոնիայի «Ռաբոտնիչկի»-ին: Երեկ մեր ակումբը Սկոպյեյում չկարողացավ նույնիսկ ոչ ոքի խաղալ 38-րդ րոպեից տասը ֆուտբոլիստներով հանդես եկած դաշտի տերերի հետ: