Հայաստանն ու Թուրքիան չեն կարող ամբողջությամբ փոխարինել Հունաստանից Ռուսաստան մրգերի արտահանումը: Այս մասին NEWS.am_ին հայտնել է Մրգերի, բանջարեղենի եւ Incofruit հյութերի հունական արտահանողների ասոցիացիայի նախագահ, հունական Gefra ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Յորղոս Ֆրանգիստասը: ուսաստան հունական արտահանման հիմնական հոդվածներն են կիվին, դեղձը, ելակը, հավելել է նա:
«Ռուսական շուկայում դեղձի 23 տոկոսը բաժին է ընկնում Հունաստանից ներմուծմանը: Դժվար թե այդ ծավալը կարողանան ապահովել Թուրքիան, Հայաստանը կամ Իրանը: Դրա համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ մատակարարներ»,-ասել է Ֆրանգիստասը:
Նրա խոսքով՝ 2014-ի օգոստոսին ԵՄ երկրներից մթերքների Ռուսաստան ներմուծման արգելքը լրջորեն հարվածեց Հունաստանին, քանի որ համընկավ բերքահավաքի սեզոնին: «Այդուհանդերձ, պետք է մտածել 2015-ին բերքի սպառման շուկաների մասին»,-հավելել է նա:
Ինչ վերաբերում է կիվիին, դրա բերքահավաքը կլինի հոկտեմբերի կեսերին: Այդուհանդերձ, կիվի օգտագործման երկար ժամկետը թույլ է տալիս ընդլայնել դրա արտահանումը, տեղափոխելով աշխարհի ցանկացած երկիր:
ԵՄ հակաճգնաժամային ֆինանսավորումը կմեղմի արգելքի հետեւանքները եւ թույլ կտա հույն արտահանողներին ժամանակ շահել, եւ հնարավոր է, կողմնորոշվել դեպի այլ շուկաներ: Նույնկերպ ռուսաստանցի ներմուծողները կորոնեն այլ գործընկերներ« Այսպիսով, երբ այս տարվա օգոստոսին արգելքը հանվի, առեւտրի նախկին աշխարհագրությունը դժվար թե վերականգնվի»,-ընդգծել է Ֆիանգիստասը:





























