Ռումինիայի տուրիզմի նախկին նախարար Ելենա Ուդրիային փետրվարի 10-ին ձերբակալել են փողերի լվացման եւծառայողական դիրքը չարաշահելու կասկածանքով, հաղորդում է «Ասոշեյթեդ Փրես»-ը:
Նախկին նախարարի փաստաբանը նշել է, որ Ուդրիան գնացել է կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն՝ ցուցմունք տալու, որից մեկ օր անց ձերբակալվել է: Ինքը՝ Ուդրիան հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները:
Դատախազների խոսքով՝ Եխեն Ուդրիան մեղադրվում է Ռումինիայի դպրոցներում ծրագրային ապահովման համար անօրինական սխեմաներ ստեղծելու, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ:
Ուդրիան Ռումինիայի տուրիզմի եւ տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2009-2012 թվականներին: Նա 2014-ին մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն չի անցել երկրորդ փուլ: Այդ ժամանակ հաղթել էր Կլաուս Յոհանեսը:





























