Երեւանից Մոսկվա թռչող ուղեւորատար օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում՝ ուղեւորի ոչ ադեկվատ վարքի պատճառով: Այդ ուղեւորը եվրոպական երկրներից մեկի, հնարավոր է Հոլանդիայի, քաղաքացի է:
Վոլգոգրադի արտակարգ ծառայությունների աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ օդանավը, որում եղել է 130 մարդ, վայրէջք է կատարել փետրվարի 10-ին, Երեւանի ժամանակով 23.30-ին:
Ուղեւորն իր վարքով սպառնալիք է ստեղծել շրջապատի համար: Աղբյուրի փոխանցմամբ, ուղեւորը վազել է օդանավի սրահով մեկ եւ ծեծել օդաչուների դուռը: Նախնական տվյալներով՝ նրա մոտ հետապնդման մոլուցքի նոպա է եղել:
Վոլգոգրադում տղամարդուն իջեցրել են օդանավից, եւ այն շարունակելէ իր թռիչքը:





























