Մարտական հենակետում փետրվարի 10-ին երեկոյան 23-ամյա Տիգրան Սիմոնյանը մահացել է մարտական հերթապահության կանոնները խախտելու արդյունքում: Այս մասին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ Տիգրան Սիմոնյանը ավագ լեյտենանտ է: Նա Վանաձորից է, 2008թ ծառայում է ԶՈւ-ում: Առաջիկայում դեպքի առթիվ գործ կհարուցվի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991թ. ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:





























