Մեծ Բրիտանիան չորեքշաբթի հայտարարել է Եմենում իր դեսպանատան փակման եւ դիվանագիտական անձնակազմի տարհանման մասին։ Այս մասին գրում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը։ Նախօրեին Եմենում դեսպանատան փակման մասին հայտարարել էր նաեւ ԱՄՆ-ը։
«Եմենում անվտանգության հետ կապված իրավիճակը վերջին օրերին շարունակում է վատանալ։ Դժբախտաբար, մենք կարծում ենք, որ մեր դեսպանատան աշխատակիցները մեծ ռիսկի են ենթարկվում։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք տարհանել դիվանագիտական անձնակազմը եւ դադարեցնել Սանայում բրիտանական դեսպանատան գործունեությունը։ Մեր դեսպանն ու դիվանագիտական կորպուսը վերադառնում են Մեծ Բրիտանիա»,-մեջբերում է թերթը բրիտանական ԱԳՆ մերձավորարեւելյան բաժնի ներկայացուցիչ Թոբիաս Էլվուդին։
Նա կոչ է արել Եմենում գտնվող բրիտանացաիներին լքել երկիրը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Անցյալ շաբաթվա վերջին շիա ապստամբները վերջնականապես գրավեցին իշխանությունը Եմենում եւ ազգաբնաչկությանն հղած ուղերձում հայտնեցին խորհրդարանը ցրելու եւ անցումային խորհուրդ ձեւավորեու մասին։





























