Հայոց ցեղասպանության հռչակագիրը հաջող փաստաթուղթ է: Այս մասին  այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է արտակարգ եւ լիազոր դեսպան, «Diplomat.am» կայքի ղեկավար Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ հռչակագիրը միտված է ապագային: Նրա խոսքով՝ ՀՀ դիվանագիտությունը պետք է այդ փաստաթուղթը դնի միջազգային հարաբերությունների հիմքում:

Դիվանագետը նկատեց, որ նման փաստաթղթից հետո Թուրքիան կսաստկացնի իր մոտեցումները:

«Թուրքիան ունի այնպիսի խամաճիկ պետություն, ինչպիսին Ադրբեջանն է, եւ սա մեզ պետք է զգուշավորության դրդի»,- նշել է նա՝ հավելելով, որ Թուրքիան կարող է օգտագործել իսլամական պետությունը նաեւ Հայաստանի դեմ:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Նավասարդյանը ընդգծել է, որ դրանք պետք է հետ կանչել:

Նա նշել է, որ վերջին 5 տարիներին Ցեղասպանության հարցում ձեռքբերումներ գրեթե չկան, ինչը մտահոգիչ է: