Փրկարար ծառայությունը փետրվարի 11-ին, ժամը 21.25-ին տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան 41-րդ կմ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 15ՕՕ666 պ/հ (վարորդ Հ. Մ.) դուրս է եղել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել հարակից ձորակը: Հ.Մ.-ը (ծնվ. 1991թ.) եւ ուղեւոր Ա. Գ.-ը (ծնվ. 1986թ.) հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առոջական վիճակը գնահատել են բավարար:





























