Մինսկի բանակցությունների արդյունքում նավթի համաշխարհային գները հինգշաբթի կտրուկ աճ են գրանցել։ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը հատել է 56 դոլարի շեմը, իսկ WTI տեսակինը՝ 50 դոլարի շեմը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Համաձայն բորսայի տվյալների՝ Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների գինն աճել է 2.52 տոկոսով՝ հասնելով 56.04 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի ֆյուչերսների գինն աճել է 3.28 տոկոսով եւ կազմում է 50.44 դոլար մեկ բարելի դիմաց։




























