Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Վարուժան Պետրոսյանը տառապում է թոքերի ֆիբրոզ-կաֆերնոզ տուբերկուլոզով: NEWS.am-ի խմբագրություն դիմած՝ Վարուժանի մայրը՝ Արգենազ Պետրոսյանը հայտնեց, որ որդուն բուժումը Հայաստանում այլեւս հնարավոր չէ:

«Մոտ 3 տարի բուժվում է տղաս, սակայն ոչ մի արդյունք չկա, դեղերն այլեւս չեն օգնում: Բժիշկները խորհուրդ են տվել տղայիս տանել արտասահման»,- ասաց տիկին Արգենազը՝ նշելով, որ իրենք արդեն կապվել են գերմանացի մասնագետների հետ եւ մնում է միայն գումարը հավաքել:

Վաւոժանը 30 տարեկան է, նախկինում դատապարտված: Հարազատները կարծում են, որ հենց կալանավայրում է նա ստացել այդ հիվանդությունը:

Վարուժան Պետրոսյանին օգնելու համար ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար:

AMD 16025082516500

USD 16025082516501

EUR 16025082516502

RUR 16025082516503