Blizzard ընկերությունն ամփոփել է World of Warcraft-ի վիրտուալ Արգի այծի մասնակցությամբ բարեգործական ակցիայի արդյունքները: Ըստ Eurogamer-ի, Արգիի վաճառքից 1.9 մլն դոլար է հավաքվել:

Ստացված միջոցները փոխանցվելու են Կարմիր Խաչին՝ աֆրիկյան երկրներում Էբոլայի տենդի դեմ պայքարելու համար: Ակցիան անցկացվել է 2014 թվականի դեկտեմբերի 3-31-ը:

World of Warcraft-ը համարվում է աշխարհի ամենատարածված առցանց խաղն է՝ վճարովի բաժանորդագրությամբ: Երբ 2014 թվականի նոյեմբերի 13-ին վաճառքի հանվեց հինգերորդ՝ Warlords of Draenor տարբերակը, Blizzard-ը տեղեկացրեց, որ խաղը 10 մլն բաժանորդ ունի: Սակայն World of Warcraft-ի պահանջարկի գագաթնակետը 2010 թվականին էր, երբ 12 մլն օգտատեր ուներ: Ըստ Lenta-ի, World of Warcraft-ը գոյություն ունի 2004 թվականից:

Էբոլայի տենդն Արեւմտյան Աֆրիկայում սկսվեց 2014 թվականի փետրվարին, Գվինեայում: Այս ընթացքում հիվանդությունը դուրս է եկել երկրի սահմաններից՝ տարածվելով Լիբերիայում, Սիերրա Լեոնեում, Նիգերիայում, Սենեգալում եւ Մալիում: Վարակի դեպքեր են արձանագրվել նաեւ եվրոպական մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում:

Հունվարի 7-ի տվյալներով, Էբոլայի տենդով վարակված է շուրջ 20.700 մարդ, 8.200 հոգի մահացել է: