Միանգամից երեք մարդ կկիսի հանրահայտ «Մեգա-միլիոն» վիճակախաղի ջեքփոթը՝ 564.1 մլն դոլար: Հյուսիսային Կարոլինայից, Թեխասից եւ Պուերտո-Ռիկոյից երջանիկները ճիշտ են որոշել պահանջվող 6 թվերը:
Ըստ CBS News հեռուստաալիքի, Թեխասում տոմսը գնել են փոքրիկ քաղաքի բենզալցակայաններից մեկի սուպերմարկետում: Իսկ Հյուսիսային Կարոլինայից եւ Պուերտո-Ռիկոյից հաղթողների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ, սա վիճակախաղի պատմության մեջ մեծությամբ երրորդ ջեքփոթն է: 2013 թվականի մայիսին 590.5 մլն դոլարի չափով ջեքփոթը շահել էր Ֆլորիդա նահանգի բնակիչը: Իսկ ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր շահումը՝ 656 մլն դոլարը, բաժին է հասել Քանզասից, Իլինոյսից Մերիլենդից խաղացողներին:
Վիճակախաղը բավական հայտնի է Միացյալ Նահանգներում: Կրպակներում տոմսերի ձեռքբերման համար մեծ հերթեր են գոյանում:





























