Հայաստանի ՏԿԱԻՆ-ում այսօր՝ փետրվարի 13-ին, ժամը 14.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքի շախմատի տան մոտակայքում երեխան ընկել է Աղստեւ գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՓՎ ՕԽ-ն: Պարզվել է, որ Ասլանյան փողոցի թիվ 4 տան բնակիչ՝ 13-ամյա Է. Խ.-ն ինքնակամ մտել էր գետը:
Հրշեջ-փրկարարները Է.Խ.-ին անվնաս դուրս են բերել գետից եւ տեղափոխել հրշեջ մաս (երեխան վնասվածքներ չի ստացել):





























