Լիբիայում խողովակաշարի պայթեցումը հաթվածահար է արել նավթի մատակարարումը Սարիրի խոշոր հանքավայրից դեպի երկրի հարավ-արեւելյան ալ-Հարիքի նավահանգիստ: Այս մասին հաղրոդում է Լիբիայի ազգային նավթային կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչը:

Ընկերության ներկայացուցիչը նաեւ հավելել է, որ նավթատարի վնասված հատվածի վերականգնումը կտեւի առնվազն երեք օր:

Ալ-Հարիք նավահանգստի տնօրեն Ռաջաբ Աբդել Ռասուլն իր հերթին հաստատել է, որ պայթյունի պատճառը նավթատարի հատվածներից մեկում տեղադրված ռումբն է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները: