Փետրվարի 16-ին Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում մահացել է Ռոմեն Ղազարյանը՝ գեներալ Բուդոն։ Վերջինս եղել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետը։
NEWS.am-ի տեղեկություններով, 63-ամյա Ռոմեն Ղազարյանը տեւական ժամանակ հիվանդ էր։
Հիշեցնենք, որ 1998թ. հունվարի 18-ին Ռոմեն Ղազարյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել, Արմավիր-Երեւան մայրուղու 50-րդ կիլոմետրին նրա մեքենայի ուղղությամբ կրակահերթ էին արձակել, սակայն Ղազարյանը չէր տուժել։ Առաջին նախագահի հրաժարականից հետո նա հեռացել էր Հայաստանից, իսկ իշխանությունները հետախուզում էին հայտարարել նրա նկատմամբ, իբր Ղազարյանն ինքն է բեմադրել մահափորձը՝ իրավիճակն ապակայունացնելու համար։
2008թ. մարտի 1-ից հետո ձերբակալվել եւ զանգվածային անկարգությունների մեղադրանքով ազատազրկման էր դատապարտվել նրա որդին՝ Վահե Ղազարյանը։





























