Բոլիվիայում ջրհեղեղի հետեւանքով մահացածների թիվը հասել է 25-ի: Այս մասին, փետրվարի 15-ին, հաղորդել է երկրի քաղաքացիական պաշտպանության փոխնախարար Օսկար Կաբրերան: Նրա խոսքով՝ տուժածների ընդհանուր թիվը հասել է 17 հազար ընտանիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ իշխանությունները 1,5 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել տուժած շրջանների բնակիչներին: Ամենից շատ աղետից տուժել են Բենի, Կոչաբամբա, Չուկիսակա, Լա Պաս եւ Պոտոսի դեպարտամենտները:

Բոլիվիայում անձրեւների սեզոնը, որպես կանոն, տեւում է հոկտեմբերից մինչեւ մարտ: