Իտալիայի առափնյա ծառայությունը 2164 միգրանտի է փրկել, որոնք փորձում էին Լիբիայից հասնել Լամպեդուզա կղզի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Միգրանտները եղել են մի քանի նավակներով: Մոտ 520 մարդ տեղափոխվել է իտալական ռազմանավի տախտակամած, եւս 900 մարդու ափ են հասցրել մաքսավորների ու առափնյա ծառայության նավակներով:

Նախորդ շաբաթ մի քանի նավաբեկության դեպքեր են գրանցվել, որոնց հետեւանքով զոհվել է 300 մարդ: Մարդիկ փչավի նավակներով ցանկացել են հասնել Իտալիայի ափերին: