«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 16-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը։
Մասնավորապես խոսքը վերաբերում է Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արտաշիսյան փող. 44-ից բարձր համարների եւ նրբ., Շիրակի փող. եւ նրբ., Շարուրի փող. եւ նրբ., Արարատյան փող. եւ նրբ. հասցեներին։
Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























