Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել: Gazeta.ru-ն, վկայակոչելով Reuters-ը, գրում է, որ պատճառը շուկայում «սեւ ոսկու»  ավելցուկի հետ կապված մտավախություններն են եւ Ճապոնիայի տնտեսական աճի  չհուսադրող տվյալները:

Հաղորդվում է, որ Brent տեսակի նավթի մատակարարման ապրիլյան ֆյուչերսներն էժանացել են 0,31 տոկոսով՝ հասնելով մինչեւ 61,33 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, իսկ WTI տեսակի նավթի գինը՝ 0,21 տոկոսով՝ մինչեւ 52,67 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ամերիկյան Bank of America Merrill Lynch ներդրումային բանկի փորձագետների կանխատեսումների համաձայն՝ նավթի գներն առաջիկա երկու ամիսներին շարունակելու են նվազել եւ վաճառվելու են մեկ բարելի դիմաց 40 դոլարից ցածր գնով:

 Gazeta-ն հավելում է, որ Ճապոնիայի տնտեսական աճը 2014թ.-ի վերջին եռամսյակում կազմել է 0.6 տոկոս, իսկ վերլուծաբանները 0, 9 տոկոս աճ էին կանխատեսել: