Արարատի մարզի Նշավան գյուղում փետրվարի 15-ին թունավորումից մահացած տարեցներն ամուսիններ են եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Պապ Հակոբյանը:
Նա հայտնեց, որ մահացած Ֆելիքս Հովհաննիսյանն ու Սեդա Սարդարյանը 3 երեխա ունեն:
«Երեխաներն ամուսնացել են, բայց իրենց մոտիկ էին ապրում»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ ըստ ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության՝ փետրվարի 15-ին ժամը 10.12-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նշավան գյուղի տներից մեկում երկու քաղաքացու դի կա, իսկ տան մոտակայքում առկա է գազի հոտ: Պարզվել է, որ Շիրազի փողոցի տներից մեկում թունավորումից մահացել են Ս. Ս.-ը (ծնվ. 1930թ.) և Ֆ. Հ.-ը (ծնվ. 1934թ.):





























