Կոտայքի մարզի Հանքավան գյուղում փետրվարի 15-ի կեսգիշերն անց ավազակային հարձակում է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դիմակավորված, նռնակով ու դանակներով զինված երկու անձ ներխուժել են գյուղացիներից մեկի տուն եւ գումար պահանջել:

Տանը միայն տանտիրուհին է եղել, ում դանակով սպառնացել են, վնասվածք հասցրել դեմքին, ապա ստացել գումարն ու հեռացել: Տանտիրուհին դիմել է իրավապահներին, հանգամանքները պարզվում են:

Հանցագործները դեռեւս չեն հայտնաբերվել: