Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Honeywell» ընկերության միջև փետրվարի 17-ին կստորագրվի պայմանագիր։

«Honeywell»  կորպորացիան մշակում և ներդնում է բարդ խնդիրներ լուծելու համար նախատեսված տեխնոլոգիաներ, որոնք թելադրված են այնպիսի գլոբալ գերակայությունների կողմից, որպիսիք են անվտանգությունն ու էներգաարդյունավետությունը։

Աշխարհի կորպորացիաներն ունեն մոտ 132000 աշխատակից, որոնցից ավելի քան 19000-ը ինժեներներ եւ գիտնականներ են։ Նրանք հավասարաչափ ուշադրություն են դարձնում թե՛ որակին, թե՛ արտադրողականությանը, թե՛ պատվիրատուի շահերին և այն ամենի տեխնոլոգիականացմանը, ինչն արտադրվում է։

«Honeywell»  ընկերությունը ձգտում է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում և այդ նպատակով  առաջին քայլն է կատարում։

«Honeywell»-ը Պոլիտեխնիկին անհատույց նվիրում է 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր։ Դրանք էապես բարելավում են օնլայն և օֆլայն Դիզայնի մոդելավորումն ու ծրագրերի միավոր գործընթացի օպտիմալացումը՝ միաժամանակ օգնելով որոշել աշխատանքային գործընթացը, սարքավորումների պահանջարկը և ցանկացած գործընթացի իրականացման պահանջները։  Ծրագրերից օգտվողները կարող են հեշտությամբ յուրացնել և փոխանցել տեխնոլոգիական գործընթացի գիտելիքները, գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են գործարանի շահութաբերության աճին և ներդրվածից առավելագույն հասույթ ստանալուն։

Այդ ծրագրերի շնորհիվ ուսանողները կարող են ձեռք բերել «Honeywell»-ի չափանիշներին ու պահանջներին համապատասխան գիտելիքներ և հետագայում աշխատել ընկերության հետազոտական կենտրոններում։