Հունվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել Էլեն Գ.-ի տնից «Նոութբուք» համակարգիչ գողանալու եւ նրան 250.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների անցկացված միջոցառումների շնորհիվ՝ օրերս բաժին է ներկայացել Երեւանի բնակիչ, 25-ամյա Մայիս Հ-ն, իսկ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 40-ամյա Ռուդիկ Բ.-ն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին:





























