ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան։ Այս մասին հաղորդում է Trend-ը։
Միջնորդները փետրվարի 16-ին ժամանել են Բաքու։ Այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) բանակցություններ կվարեն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։
Փետրվարի 17-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմեկնեն Երեւան, այնուհետեւ՝ Լեռնային Ղարաբաղ։





























