Բաքվում մահացել է շուրջօրյա ճամփորդություն կատարած Ֆինլանդիայի քաղաքացի Տեմինեն Անտո Վալկերը:

Ինչպես հաղորդում է Lent.az-ը, ճանապարհորդը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում: Նախնական տեղեկատվությամբ, 82-ամյա տղամարդը մահացել է սրտի նոպայից:

Փաստի առթիվ քննություն է սկսվել: Ճանապարհորդի մարմինն արդեն ուղարկվել է հայրենիք: