Հարավային Կորեայի խորհրդարանը վարչապետի պաշտոնում հաստատել է իշխող «Սենուրիդան» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար Լի Վան Գուին, չնայած ընդդիմությունը նրան մեղադրում է քաղաքական էթիկան խախտելու մեջ:
Գաղտնի քվեարկությունն անցկացվել է ուղիղ եթերում: Լի Վան Գուի օգտին քվեարկել է 148, դեմ՝ 128 պատգամավոր, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիմնական ընդդիմադիր կուսակցությունը («Նոր քաղաքական դաշինք հանուն ժողովրդավարության») ավելի վաղ Լի Վան Գուին մեղադրել էր, մասնավորապես, շքեղ բնակարան ձեռք բերելու փաստը հասարակությունից թաքցնելու մեջ:
Իշխող կուսակցությունը մեծամասնություն ունի Հարավային Կորեայի միապալատ խորհրդարանում:





























